«Արմենիա» ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ կիրականացնի դեպի Լիոն և Քյոլն26 դեկտեմբերի 2017 - 17:14 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականից «Արմենիա» ավիաընկերությունը սկսկելու է կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի ֆրանսիական Լիոն և գերմանական Քյոլն: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: Դեկտեմբերի 27-ից Turkmenistan Airlines ավիաընկերությունը մեկնարկելու է Աշխաբադ-Երևան-Ֆրակնֆուրտ կանոնավոր չվերթները: Սերգեյ Ավետիսյանը նաև նշել է, որ 2018թ-ից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կգործի նոր մասնագիտացված ծառայություն, որի նպատակը սահմանափակ շարժունակությամբ ուղևորներին օժանդակելն է: Հատուկ ուսուցում անցած ծառայության աշխատակիցներն ամբողջական օժանդակություն կցուցաբերեն համապատասխան ուղևորներին: Նա հավելել է նաև, որ 2017-ի դեկտեմբերի 25-ի տվյալներով ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 2 495 500 մարդ։ Ավետիսյանը նշել է նաև, որ տարվա ընթացքում ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից մշակվել է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը: Օրենքում կատարվել են մի շարք փոփոխություններ, մասնավորապես՝ հստակեցվել են փոքր ավիացիայի տարատեսակները և փոքր ավիացիայում օգտագործվող որոշ օդանավերի կարգավորման առանձնահատկությունները, ներքին չվերթների խրախուսման նպատակով պարզեցվել են ներքին օդանավակայանների սերտիֆիկացման ընթացակարգերը, հստակեցվել են օդանավ շահագործող կազմակերպությունների մասնակիցների մասնակցության վերաբերյալ որոշիչ առանձնահատկությունները, Գլխավոր վարչության կողմից տրամադրվող թույլտվությունների, վկայականների, սերտիֆիկատների գործողության կասեցման հիմքերը և այլն: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |