ԳԴՀ ԱԳ նախարար. Թուրքիան տեսանելի ապագայում ԵՄ անդամ չի դառնա26 դեկտեմբերի 2017 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան և Ուկրաինան տեսանելի ապագայում չեն անդամակցի Եվրամիությանը: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը: «Ոչ Թուրքիային, ոչ Ուկրաինային առաջիկա տարիներին չեմ կարող պատկերացնել ԵՄ կազմում»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը Funke-ի վրա հղումով: Նախարարը հանդես է եկել «առավել սերտ համագործակցության այլընտրանքային ձևերի» որոնման օգտին: Ըստ նրա, այդպիսի հարաբերությունների օրինակ կարող է դառնալ գործարքը, որի նմանը Բրյուսելը փորձում էր կնքել Լոնդոնի հետ: «Եթե մենք կարողանանք խելամիտ համաձայնության գալ, որը կկարգավորի Եվրոպայի հետ հարաբերությունները Brexit-ից հետ, դա կարող է մոդել հանդիսանալ այլ երկրների համար՝ Ուկրաինայի կամ Թուրքիայի»,-ասել է Գաբրիելը: Խոսելով Թուրքիայի հետ գործակցության մասին՝ նա չի բացառել, որ արդյունքում կարող է մաքսային միության ավելի սերտ գործակցության ձև գտնվել: «Սակայն, դա անհնար է, քանի դեռ իրավիճակը Թուրքիայում չի փոխվել»,-ասել է նա: Վերջին շրջանում Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունները վատթարացել են Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների բազմաթիվ ձերբակալությունների պատճոռվ, որոնց թուրքերը կասկածում են ահաբեկչական կազմակերպությունների հետ գործակցության մեջ՝ հօգուտ ձախողված պետական հեղաշրջման փորձի: Ըստ Գերմանիայի ԱԳՆ-ի, ընդհանուր առմամբ Թուրքիայի կալանավայրերում ԳԴՀ ավելի քան 50 քաղաքացի կա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |