ՌԴ-ն սիրիական Տարտուսում գործող ՌԾՈւ կետը կվերածի լիարժեք ռազմակայանի26 դեկտեմբերի 2017 - 17:55 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ն սկսել է մշտական ռազմական խմբավորման կազմավորումը Սիրիայում՝ Տարտուսում և Հմեյմիմում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: ՌԴ Դաշնության խորհուրդը դեկտեմբերի 26-ին քննարկել է փաստաթուղթը, որով նախատեսվում է ընդլայնել գործող ՌԾՈւ նյութատեխնիկական ապահովման կետը Տարտուսում մինչև լիարժեք ռազմածովային բազա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Վերապահվել է, որ միաժամանակ Տարտուսում կկարողանա տեղակայվել 11 նավ, այդ թվում ատոմային: Ռազմակայանի ընդլայնման ծախսերը տարեկան կկազմեն 3,2 մլրդ ռուբլի: Համաձայնագիրը կնքվել է 49 տարով՝ 25-ամյա ժամկետներով երկարացնելու հնարավորությամբ: «Գլխավոր գերագույն հրամանատարը հաստատել է Տարտուսում և Հմեյմիմում տեղակայման հիմնական կետերի կառուցվածքն ու հաստիքակազմը»,-ասել է Շոյգուն: 2017-ի դեկտեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրեց դուրս բերել ռուսական զորքերի մեծ մասը Սիրիայից: Սակայն, նշվեց, որ ռուսական ռազմակայանները Հմեյմիմում և Տարտուսում կշարունակեն գործել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |