Մխիթարյանը «ՄՅՈւ»-ի պահեստայինների շարքում է «Բերնլիի» հետ խաղում

Մխիթարյանը «ՄՅՈւ»-ի պահեստայինների շարքում է «Բերնլիի» հետ խաղում

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «կարմիր սատանաների» պահեստայինների շարքում է «Բերնլիի» հետ խաղում:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի «ՄՅՈւ»- «Բերնլի» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:

Մեկնարկային կազմում են Դե Խեան, Յանգը, Ջոնսը, Ռոխոն, Շոուն ,Մատիչը, Պոգբան, Մատան, Իբրահիմովիչը, Ռեշֆորդը, Լուկակուն:

Հենրիխ Մխիթարյանը Պրեմիեր լիգայի 9 խաղից դաշտ է դուրս եկել միայն երեքին: Ըստ անգլիական ԶԼՄ-ների՝ Մխիթարյանը տարաձայնություններ ունի «ՄՅՈւ» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:

Ավելի վաղ Մոուրինյոն հաստատել էր, որ պատրաստ է «խելամիտ» գնով վաճառել Մխիթարյանին: «Եթե խաղացողը երջանիկ չէ ակումբում, և մենք կարող ենք վաճառել նրան մեզ համար ընդունելի գնով, ապա երբեք չենք մերժի նրան» , - ասել էր պորտուգալացի մարզիչը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---