29 փետրվարի 2008 - 15:37 AMT
Թուրքական բանակն ավարտել է ցամաքային գործողությունը Հյուսիսային Իրաքում
Թուրքական բանակն ավարտել է ցամաքային գործողությունը քուրդ անջատողականների դեմ սահմանակից Հյուսիսային Իրաքում: Գործողությունն ավարտվել է հինգշաբթի երեկոյան: Թուրքիայի Գլխավոր շտաբը դեռեւս չի հաստատել այդ տեղեկությունը: NTV հեռուստաալիքը, հղում անելով Հյուսիսային Իրաքի իշխանությունների վրա, հաղորդում է որ գործողությունը դադարեցվել է, մասնավորապես, Զապի շրջանում, որտեղ ընթանում էին մարտական գործողությունները: «Զապի շրջանում գործողությունները դադարեցվել են»,-մեջբերում է հեռուստաալիքը հյուսիսիրաքյան նախարար Յավար Ջաբարին:

«Ուրբաթ առավոտից այդ շրջանում լռություն է տիրում»,-հաղորդում է NTV թղթակիցը, նշելով, որ այդ շրջանից Թուրքիա են վերադառնում զինվորականներով լի ավտոմեքենաներ:

Գործողությունը Հյուսիսային Իրաքում սկսվել էր փետրվարի 21-ին Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինների դեմ տարեկան մանդատի հիման վրա, որ կառավարությունը ստացել էր խորհրդարանից անցյալ տարվա հոկտեմբերին:

Թուրքիայի Գլխավոր շտաբի տվյալներով, ըստ փետրվարի 28-ի տեղեկությունների, ոչնչացվել են ՔԱԿ-ի 237 գրոհայիններ, զոհվել են նաեւ 24 զինծառայողներ, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: