Թուրքիա-ՌԴ Ս-400-ների գործարքը $2,5 մլրդ կկազմի

Թուրքիա-ՌԴ Ս-400-ների գործարքը $2,5 մլրդ կկազմի

PanARMENIAN.Net - Ռուսաստանի կողմից Թուրքիային 4 դիվիզիոն Ս-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարման գործարքը $2,5 մլրդ կարժենա։ «Կոմերսանտ» պարբերականի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի զենքերի և բարձր տեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվող «Ռոստեխ» պետական ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը։

Գումարի 45%-ը Թուրքիան կմուծի որպես կանխավճար։ Երկրին տրվելիք ռուսական վարկը կկազմի պարտավորագրի 55%-ը։

«Ռուսաստանի և Թուրքիայի ֆինանսների նախարարություններն արդեն ավարտել են բանակցութունները, հաստատել ամփոփիչ փաստաթղթերը։ Առաջին մատակարարումները պլանավորվում է սկսել 2020 թվականի մարտին», -ասել է Սերգեյ Չեմեզովը։

2017-ի սեպտմեբերին Մոսկվան և Անկարան ստորագրել էին ռուսական Ս-400 համակարգեր Թուրքիային մատակարարելու մասին համաձայնագիր: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտարարել էր, որ Ս-400 համակարգերի մատակարարման կանխավճարն արդեն վճարված է՝ հավելելով, որ ինքը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վճռական են տրամադրված այդ հարցով:

Իսկ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ասել էր, թե ստիպված են ՌԴ-ի հետ կնքել համաձայնագիրը, և Թուրքիան կնախընտրեր ՆԱՏՕ-ից գնել համակարգերը։ Սակայն կողմերը չեն կարողացել գալ համաձայնության։ ՆԱՏՕ-ից դուրս սա Թուրքիայի ամենախոշոր գործարքն է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---