Գազով աշխատող մեքենաները վերահսկվելու են

Գազով աշխատող մեքենաները վերահսկվելու են

PanARMENIAN.Net - Գործադիրը սեղմված բնական կամ նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման ուղղությամբ օրենսդրական փոփոխություններ է նախապատրաստում։

Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումերի տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման գործընթացի, սպառողների իրավունքների պաշտպանության, ծառայությունների որակի բարձրացման, նրանց նկատմամբ պատշաճ հսկողության իրականացման հարցեր:

Սահմանվելու են վերահսկողական մեխանիզմներ՝ վարչական պատասխանատվության ենթարկելով սահմանված պահանջները խախտողներին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---