Բուլղարիայի Բուրգաս քաղաքի Համայնքային խորհուրդը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Բուլղարիայի Բուրգաս քաղաքի Համայնքային խորհուրդը անդամների ձայների ճնշող մեծամասնությամբ (43կողմ, 2 դեմ) հատուկ որոշում է ընդունել Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Որոշման հիմնական կետերն են 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը, Բուլղարիայի քաղաքապետարանին ապրիլի 24-ը, որպես հայ նահատակների հիշատակման օր, նշելու պարտադրողությունը, Բուլղարիայի Ազգային Ժողովից Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---