Կարեն Գրիգորյանը՝ շախմատի Jolimark միջազգային մրցաշարի հաղթող

Կարեն Գրիգորյանը՝ շախմատի Jolimark միջազգային մրցաշարի հաղթող

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 23-27-ը Հոնկոնգում անցկացվել է Jolimark միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր 16 երկրի 97 շախմատիստ: Նրանց թվում էր նաև գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, որն իր վարկանիշով գլխավորել է մրցաշարային աղյուսակը։

Նա չի ունեցել ոչ մի պարտություն։ 7-րդ և 9-րդ տուրում կիսել է միավորը։ Արդյունքում՝ 8 միավորով դարձել է մրցաշարի միանձնյա հաղթողը։ Կարենը նաև 5 կետով բարձրացրել է իր անհատական վարկանիշը։

Jolimark միջազգային մրցաշարի 2-3-րդ տեղերը 7 միավորով զբաղեցրել են Ֆիլիպինների և Չինաստանի ներկայացուցիչները, հայտնում է chess.am-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---