29 փետրվարի 2008 - 17:38 AMT
Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը Լեւոն Տեր-Պետրոսյանին եթեր չի տրամադրում ելնելով բարոյական նկատառումներից
Նախընտրական արշավի ժամանակ յոթ հայկական հեռուստաալիք Հայաստանի նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին եթեր էին առաջարկել: Այդ մասին Երեւանի պետական համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի եւ ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, թեկնածուն հրաժարվել էր եթերից եւ բանավեճերից եւ ընտրել էր հանրահավաքների ճանապարհը: «Իսկ Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը Լեւոն Տեր-Պետրոսյանին եթեր չի տրամադրում ելնելով բարոյական նկատառումներից, գտնելով, որ այն մարդը, ում կողքին կանքնած են Հանրային Հեռուստառադիոընկերության խորհդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության պատվիրատուները, չի կարող հավակնել ՀՀՀ եթերին: Դա կլինի անպատվում Նաղդալյանի հիշատակին, եւ ես համաձայն եմ նրանց կարծիքի հետ»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը: