Բաքվում ուսուցիչը զրկվել է աշխատանքից հայերի հանդեպ հանդուրժողականության պատճառով28 դեկտեմբերի 2017 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Բաքվի թիվ 220 դպրոցի անգլերեն լեզվի ուսուցիչ Ռովշան Ազիզովը, որն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության կողմնակից է և քարոզել է դա աշակերտների շրջանում, զրկվել է աշխատանքից: Այդ մասին axar.az կայքին է հայտնել ինքն Ազիզովը, որը հատուկ տեսանյութեր է պատրաստում՝ որպես ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության կողմնակից: Նա նշել է, որ իրեն աշխատանքից ազատելու կապակցությամբ նա խնդրել է ուսուչական խորհրդի նիստ գումարել դպրոցում, սակայն նրա խնդրանքը հաշվի չեն առել: Միևնույն ժամանակ modern.az պորտալը պնդում է, որ վերջերս Ազիզովն աշակերտուհիներից մեկին հայկական տարազ էր հագցրել, լուսանկարել նրան Բաքվի հայկական եկեղեցու ֆոնին և հրապարակել էր լուսանկարն իր ֆեյսբուքյան էջում, ինչը լուրջ բողոքների առիթ է դարձել Ադրբեջանում: Ավելի վաղ սոցցանցերում բողոքներ էին տարածվել այդ ուսուցչի դեմ, որտեղ ասվում էր, որ նա ինքն է բացահայտ խոստովանում, որ աշակերտների շրջանում հայերի հանդեպ հանդուրժողականություն է սերմանում, գրում է minval.az-ը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |