Հայաստանը տեխնոլոգիական համալսարան կունենա

Հայաստանը տեխնոլոգիական համալսարան կունենա

PanARMENIAN.Net - Հայաստանում տեխնոլոգիական համալսրան կհիմնվի։ Համապատասխան որոշումը հաստատվել է գործադիրի դեկտեմբերի 28-ի նիստում։

Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Համալսարանը կնպաստի Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների ուղղությամբ բարձրագույն կրթության զարգացմանը։ Նախատեսվում է այն դարձնել համաշխարհային հավակնություններ ունեցող կրթության, հետազոտությունների և տեխնոլոգիական ձեռներեցության առաջատար հարթակ։

Տեխնոլոգիական համալսարանի ռազմավարական նպատակները, ստեղծման, գործունեության կազմակերպման սկզբունքներն ու առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան հայեցակարգում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---