2017-ի ամենաանօգուտ գաջեթները հայտնի են (վիդեո)

2017-ի ամենաանօգուտ գաջեթները հայտնի են

PanARMENIAN.Net - Engadget հարթակի փորձագետները կազմել են 2017 թվականի ամենաանօգուտ գաջեթների ցանկը։ Այս մասին գրում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Այդ ցանկում է ներառվել Juicero հյութքամիչը, որն արդեն տեղ է գտել նմանատիպ մի շարք այլ վարկանիշներում: $400 արժողությամբ սարքը մշակողները նախնական շրջանում ցանկացել են վաճառել այն $700-ով։ Սարքը նախատեսված է մրգային խյուսի տուփից հյութ քամելու համար։ Ընդ որում, Juicero-ը կարելի է օգտագործել միայն նույն ընկերության արտադրանքի համար: Հյութքամիչի փորձարկման արդյունքում պարզվել է, որ այս կոնտեյներներում պարունակվող հյութը կարելի է առանց որևէ խնդրի քամել նաև ձեռքերով:

Վարկանիշում հայտնվել է նաև LG ընկերության ձեռքի ժամացույցը, քանի որ առանց վերալիցքավորման այն չի աշխատում նույնիսկ մեկ օր:

Bluetooth բարձրախոսով «խելացի գլխարկը» նույնպես ցանկում է: Գլխարկը կրող մարդը կարող է երաժշտություն լսել և խոսել հեռախոսով, օրինակ` վազքի ժամանակ: Գլխարկի գինը մոտ $130 է:

Այս տարի փորձագետներին հիասթափեցրել է նաև Samsung ընկերության Bixby «խելացի» ձայնային օգնականը, որը չի կարողացել հարկ եղածի պես արձագանքել օգտատերերի պարզ հրահանգներին:

Hushme ձայնային դիմակը տարվա ամենածիծաղելի գաջեթներից մեկն է ճանաչվել։ Սարքը հեռախոսազրույցի ժամանակ խլացնում է օգտատիրոջ ձայնը, որպեսզի մարդկանց անհանգստություն չպատճառվի և նրանք չլսեն խոսակցությունը: Դիմակը տարօրինակ տեսք ունի, ինչի հետևանքով այն կրողը ֆիլմերում չարագործ կերպարի է նմանվում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---