Նյու Յորքում հրդեհից 12 մարդ է զոհվել

Նյու Յորքում հրդեհից 12 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Նյու Յորքի 5-հարկանի շենքում բռնկված հրդեհից 12 մարդ է զոհվել: Եվս 4-ը լուրջ այրվածքներ է ստացել, հայտնել է քաղաքապետ Բիլ դե Բլազիոն:

Հրդեհը բռնկվել է դեկտեմբերի 28-ին Նյու Յորքի Բրոնքս թաղամասի բնակելի տանը: Քաղաքային իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել, գրում է Deutsche Welle-ն:

Հրդեհը բռնկվել է երկրորդ հարկում, կրակը արագ տարածվել է շենքով մեկ՝ թույլ չտալով վերին հարկերի բնակիչներին հեռանալ տարածքից: Բռնկման պատճառը դեռևս անհայտ է: Ականատեսներից մեկը պնդում է, որ տան մոտ բռնկվել են աղբամանները, որից հետո կրակը տարածվել է շենքի վրա:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 190 հրշեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---