Apple-ը ներողություն է խնդրել հին iPhone-ների միտումնավոր դանդաղեցման համար

Apple-ը ներողություն է խնդրել հին iPhone-ների միտումնավոր դանդաղեցման համար

PanARMENIAN.Net - Ամերիկյան Apple ընկերությունը ստիպված է եղել ներողություն է խնդրել հին iPhone-ների միտումնավոր դանդաղեցման համար: Ընկերությունը քննադատությունների առարկա է դարձել այդ գործողությունների համար, թեև պնդում է, որ ձգտում է դրանով երկարացնել սմարթֆոնների աշխատանքի ժամկետը:

Ընկերությունը հայտարարել է, որ կփոխարինի մարտկոցներն ավելի փոքրերով և 2018-ին ծրագրային ապահովում կթողարկի, որը թույլ կտա օգտատերերին հետևել հեռախոսի մարտկոցի վիճակին, գրում է BBC-ին:

Նախկինում ևս կասկածներ կային, որ Apple-ը միտումնավոր դանդաղեցնում է իր սմարթֆոնների հին մոդելների աշխատանքը: Կարծիք կա, որ դանդաղեցնելով հին սմարթֆոնների աշխատանքը, ընկերությունը խթանում է օգտատերերին նոր մոդելները ձեռք բերել: Ինչպես պարզաբանել է ընկերությունը, այֆոնների մարտկոցները ժամանակի հետ կորցնում են աշխատունակությունը:

Ընկերության պաշտոնական կայքում հրապարակված նոր հայտարարության մեջ ասվում է, որ կէժանացվի մարտկոցի փոխարինման գինը, որի երաշխիքային ժամկետը սպառվել է, 79 դոլարից մինչև 29 դոլար iPhone 6-ի կամ ավելի նոր մոդելների բոլոր սեփականատերերի համար:

Նշվում է, որ ընկերության այդ քայլերն ուղղված են օգտատերերի շրջանում վստահության վերականգնմանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Կալիֆորնիայի բնակչուհի Վիոլետտա Մաիլյանը դատի է տվել Apple ընկերությանը՝ վերջինիս կողմից հին սմարթֆոնների միտումնավոր դանդաղեցման փաստն ընդունելուց հետո: Մաիլյանը մտադիր է ընկերությունից 999999999000 կամ գրեթե տրիլիոն դոլարի փոխհատուցում ստանալ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---