Կարապետյանը՝ 2017-ի լավագույն ռմբարկուների Championat.com-ի 10-յակում. 26 գոլի հեղինակ է

Կարապետյանը՝ 2017-ի լավագույն ռմբարկուների Championat.com-ի 10-յակում. 26 գոլի հեղինակ է

PanARMENIAN.Net - Մարզական նորությունների championat.com կայքը կազմել է 2017-ի ֆուտբոլի լավագույն ռմբարկուների 10-յակը, որտեղ կան ֆուտբոլիստներ, որոնք հայտնի չեն լայն հանրությանը, սակայն գերազանց արդյունք են ցույց տվել իրենց տարածաշրջանում: 10-յակում Մեսսիի, Հարրի Քեյնի և Բաս Դոստի հետ մեկտեղ, որոնց հաշվին կա համապատասխանաբար 40, 39 և 38 գոլ, ընդգրկվել է նաև հայ ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանը, որի հաշվին 26 գնդակ կա:

Մեկ տարում Կարապետյանը 22 խաղում 26 գոլի հեղինակ է դարձել:

Ալեքսանդր Կարապետյանը ծնվել և մինչև 11 տարեկանն ապրել է Վրաստանում: Հետո տեղափոխվել է Գերմանիա, որտեղ սկսել է զբաղվել ֆուտբոլով: Հանդես է եկել ստորին դիվիզիոնների գերմանական ակումբներում: 2014-ին իրականացել է նրա երազանքը՝ նա ընգրկվել է Հայաստանի ազգային հավաքականում, գրում է կայքը:

Այդ ժամանակ Կարապետյանն արդեն Լյուքսեմբուրգում էր խաղում: Այժմ 30-ամյա հարձակվողը հանդես է գալիս առաջնության առաջատար «Պրոգրեսի» կազմում Նրդերկորնից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---