20 սեպտեմբերի 2002 - 19:16 AMT
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՔ Է ԲԵՐՈՒՄ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԵՎ ԴԻՆԱՄԻԿ ԲՆՈՒՅԹ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ
Ժամանակի փորձությունն անցած ռուս-հայկական հարաբերությունները զարգանում են փոխըմբռնման ու բազմակողմ համագործակցության հունով, իսկ մեր պետությունների ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերում ավելի լայնածավալ ու դինամիկ բնույթ, ինչպես երկկողմ հարաբերությունների առումով, այնպես էլ ԱՊՀ, Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի եւ «Կովկասյան քառյակի» շրջանակում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղարկված Հայաստանի Անկախության տոնի առթիվ ուղերձում: Ողերձում ասվում է, որ անցած տարիների ընթացքում Հայաստանը լուրջ հաջողությունների է հասել սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների ձեւավորման եւ շուկայական բարեփոխումների անցկացման գործում: Պուտինը բարձր է գնահատել Հայաստանի ավանդը բարիդրացիության, բարեկամության եւ փոխօգնության քաղաքականության իրականացման գործում` ի նպաստ Անդրկովկասում խաղաղության ու կայունության ամրապնդման: