Կինոքննադատներն ընտրել են Հարի Փոթերի ֆիլմաշարի լավագույն ֆիլմը30 դեկտեմբերի 2017 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Collider-ի կինոքննադատները կազմել են Հարի Փոթերի մասին պատմող Ջոան Ռոուլինգի գրքերի մոտիվներով նկարահանված ֆիլմերի վարկանիշը: Լավագույնն է ճանաչվել ֆիլմաշարի 3-րդ մասը՝ «Հարի Փոթերն ու Ազկաբանի բանտարկյալը» ֆիլմը: Նշվում է, որ ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի («Գրավիտացիա», «Մարդու երեխան») ֆիլմում Դենիել Ռեդքլիֆի կատարմամբ գլխավոր կերպարի և նրա ընկերների՝ Ռոնի ու Հերմիոնայի, կերպարներն ավելի դրամատիկ են դարձել, սակայն ֆիլմը չի կորցրել Քրիս Կոլամբուսի նկարահանած առաջին մասերի հմայքը: «Հարի Փոթերն ու Ազկաբանի բանտարկյալը» ֆիլմը նկարահանվել է 2004-ին և զբաղեցրել 184-րդ տեղը բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի 250 կետից բաղկացած ցուցակում, որը կազմել էր IMDb-ն, գրում է Lenta.ru-ն: Երկրորդ հորիզոնականում է ֆիլմաշարի վերջին ֆիլմը՝ «Հարի Փոթերն ու Մահվան նվերները. Մաս II», որի ռեժիսորն է Դևիդ Յեյթսը: Ըստ քննադատների, եզրափակիչ մասն ամենաբարդն էր էկրանավորման համար, սակայն ռեժիսորին հաջողվել է դա անել: Երրորդ տեղում է «Հարրի Փոթերը և խառնարյուն արքայազնը», որի ռեժիսորը նույնպես Յեյթսն է: Ֆիլմը ճանաչվել է ֆիլմաշարի ամենածիծաղելի և միաժամանակ ամենամռայլ ֆիլմը: Այնուհետև, ըստ ցուցակի ֆիլմերը դասակարգվել են հետևյալ կերպ. «Փյունիկի միաբանությունը», «Փիլիսոփայական քարը», «Հրե գավաթը» և «Հարրի Փոթերն ու Մահվան նվերները. Մաս II»: Ցուցակում վերջինը «Հարրի Փոթերն ու գաղտնի սենյակն է», որն, ըստ քննադատների, ամենաձգձգվածն է: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար․ Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա Նա քննադատել է ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամեդլիի ձերբակալությունը Բաքվում ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման պայմանավորվածությունը «Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը»,–գրել է նա Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը, որը հետ էր կանչվել խորհրդակցությունների համար, վերադարձել է Բաքու Նա շարունակում է իր դիվանագիտական գործունեությունը Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով Մարտ ամսին նույնպես վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել էր 0.25 տոկոսով |