Հարցում. Երևանցիների համար ամենակարևոր խնդիրը հասարակական տրանսպորտն է

Հարցում. Երևանցիների համար ամենակարևոր խնդիրը հասարակական տրանսպորտն է

PanARMENIAN.Net - Երևանցիների 34,3%-ը Երևանի առջև ծառացած ամենակարևոր խնդիր է համարել հասարակական տրանսպորտի վիճակը:

«Gallup International Association» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության «Երևանցիները՝ Երևանի մասին» հետազոտության համաձայն՝ երկրորդ տեղում աղբահանությունն ու մաքրությունն է՝ 29,1%, որին հաջորդում են բնապահպանության հետ կապված խնդիրները՝ 12,4%:

Հաջորդաբար դրական են գնահատվել նաև խաղահրապարակների կառուցումը՝ 18,7%, բակերի բարեկարգումը՝ 17,6%, կանաչապատ տարածքների ավելացումը՝ 16,5%, քաղաքի արտաքին տեսքի բարելավումը՝ 15,3%, ճանապարհաշինությունն ու փողոցների ասֆալտապատումը՝ 15,2% և նստարանների տեղադրումը՝ 14,5%:

Բնակիչների 68%-ը վերջին մեկ տարվա ընթացքում մայրաքաղաքում կատարված փոփոխությունները գնահատել է դրական:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---