Հանցագործությունների թիվն աճել է 5,4%-ով

Հանցագործությունների թիվն աճել է   5,4%-ով

PanARMENIAN.Net - 2017 թվականի հունվար-նոյեմբերի ամիսներին ընդհանուր հանցագործությունների թիվն աճել է 915-ով, կամ 5,4%-ով, ընդ որում, աճն ապահովվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների թվով, որոնց ճնշող մեծամասնությունը մասնավոր մեղադրանքի դեպքեր են: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

Անցնող տարվա 11 ամսում բացահայտվել է արձանագրված հանցագործությունների 84,2%-ը՝ 2016-ի 78,1%-ի փոխարեն:

2017թ. առաջին կիսամյակում հանրապետությունում էապես նվազել են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության, հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործության դեպքերը:

Եթե 2016-ին 11 ամսում արձանագրվել է ծանր հանցագործության 2800, առանձնապես ծանր հանցագործության 173, հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործության 60 դեպք, ապա 2017-ի նույն ժամանակահատվածում արձանագրվել է ծանր հանցագործության 2404 դեպք՝ 396-ով կամ 14,1%-ով պակաս, առանձնապես ծանր հանցագործության 161 դեպք՝ 11-ով կամ 18,3%-ով պակաս, հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործության 49 դեպք՝ 12-ով կամ 6,9%-ով պակաս:

Հաշվետու ժամանակահատվածում արձանագրված 2404 ծանր հանցագործություններից բացահայտվել է 1451-ը կամ 60,3%-ը, այն դեպքում, երբ նախորդ տարի նույն ժամանակահատվածում նման հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 52,6%:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---