ԻՊ-ն իրեն է վերագրել Պետերբուրգի ահաբեկչությունը30 դեկտեմբերի 2017 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետությունը» (ԻՊ) իրեն է վերագրել Սանկտ Պետերբուրգի «Պերեկրյոստոկ» սուպերմարկետում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետևանքով 18 մարդ է տուժել: SITE միջազգային կազմակերպությունը, որը հետևում է իսլամիստ ահաբեկիչների մասին տեղեկություններին համացանցում, հայտնել է, որ ջիհադականները համապատասխան տեղեկատվությունը փոխանցել են Amaq գործակալության կանալներով: Հարձակումն իրականացրել է «ԻՊ հետ կապված խմբավորումը», ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ պայթուցիկ սարքը տեղադրել է «խալիֆայության զինվորների ջոկատը», գրում է Deutsche Welle-ն: Վերջին հայտարարությունը, սակայն, հակասում է քննության վարկածին, որի համաձայն խոցող տարրեր պարունակող ուսապարկը իրերի պահման խցիկում կարող էր թողնել կանաչ բաճկոնով տղամարդը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիններից էր, ով կատարվածն ահաբեկչություն որակեց: Պայթյունը տեղի է ունեցել դեկտեմբերի 27-ին, պայթուցիկը տեղադրված է եղել խանութի պահման խցիկներից մեկում: Հզորությունը եղել է 200 գ տրոտիլին համարժեք: ՌԴ Քննչական կոմիտեն քրգործ է հարուցել «Պերեկրյոստոկ» խանութում պայթյունի առնչությամբ և 2 և ավելի մարդկանց մահափորձի հոդվածով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |