Բեռլինում Ամանորին կանանց համար առաջին անգամ անվտանգության գոտիներ կլինեն30 դեկտեմբերի 2017 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Բեռլինում Ամանորին կանանց համար առաջին անգամ անվտանգության գոտիներ կլինեն: Անվտանգության նոր միջոցները սահմանվում են կանանց ոտնձգություններից պաշտպանելու համար: Քյոլնում 2 տարի առաջ Ամանորի օրերին կանանց դեմ ուղղված հարձակումների և կողոպուտի մեծաթիվ դեպքերը ցնցեցին Գերմանիան: Հարյուրավոր կանայք հայտնեցին, որ հարձակման զոհ են դարձել՝ արտաքինով ներգաղթյալների հիշեցնող տղամարդկանց ավազակախմբերի կողմից: Քյոլնում իրադարձությունների պատճառով երկրում աճել է սոցիալական լարվածությունը, որը կապում են մեծաքանակ փախստականների և ներգաղթյալների հետ՝ 2015-ին մոտ 1,1 մլն մարդ է ներգաղթել Գերմանիա: Ակնկալվում է, որ հարյուր հազարավոր մարդիկ են Ամանորը Բեռլինում դիմավորելու: Քաղաքում անվտանգության ուժեղացված կանոններ կսահմանվեն՝ Բրանդենբուրգյան դարպասների մոտ կարգելվի մեծ պայուսակներ, ուսապարկեր, ինչպես նաև ալկոհոլ տանելը, գրում է BBC-ին: Հարձակումների կամ սեռական ոտնձգությունների ենթարկված կանայք կկարողանան օգնություն ստանալ հատուկ «անվտանգության գոտիներում», որտեղ կհերթապահեն Կարմիր խաչի աշխատակիցները: Քաղաքային ոստիկանությունը նաև հատուկ խորհուրդներ է հրապարակել կանանց համար՝ կոչ անելով դիմել օգնության, եթե նրանք վտանգ զգան, ինչպես նաև փոքր պայուսակներ վերցնել առանց արժեքավոր իրերի: Սակայն անվտանգության գոտիների գաղափարը բոլորի սրտովը չէ: Քննադատները պնդում են, որ նման միջոցները չեն օգնի հանցագործների դեմ պայքարին, իսկ ոմանք էլ դրանում խտրականության տարրեր են տեսնում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի Փաշինյան․ 2018–ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին «Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը»,–ասել է նա |