Մոուրինյո. Մխիթարյանից թիմի ներկայությամբ ներողություն եմ խնդրել

Մոուրինյո. Մխիթարյանից թիմի ներկայությամբ ներողություն եմ խնդրել

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներողություն է խնդրել թիմի ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից «Դերբիի» հետ հանդիպման ընթացքում նրան փոխարինելու համար:

Այս մասին ինքը Մոուրինյոն պատմել է լրագրողներին հետխաղային ասուլիսի ընթացքում զրույցում, գրում է Express-ը:

Պորտուգալացի մասնագետը բացատրել է, որ փոխարինումը պայմանավորված էր խաղի ընթացքից թիմի մարտավարոթյան մեջ փոփոխություն մտցնելով և նշել է, որ ներողություն է խնդրել Հենրիխից թիմի ներկայությամբ: «Անարդար էր, ինձ դուր չեկավ, ինչ արեցի: Նա լավ էր խաղում, չնայած մի 2 անգամ դիրքը կորցրեց, դինամիկա էր հաղորդում թիմին: Սակայն ես կարծում էի, որ Ռաշֆորդը գոլ չի խփի, և քանի որ ժամանակ կորցնել չէի կարող ու ուզում էի խաղացնել Լուկակուին, ստիպված էի խաղացող զոհաբերել, և դա Միկին էր»: «Սա այն չէ, ինչ ես սովորաբար անում եմ, սակայն ստիպված էի, ինչի համար թիմի առաջ նրանից ներողություն խնդրեցի, քանի որ նա արժանի չէր», - նշել է նա:

Հունվարի 6-ին Անգլիայի գավաթի խաղարկության հերթական փուլում ՄՅՈՒ-ն հաղթել է «Դերբիին» 2-0 հաշվով: Գոլերի հեղինակ 84-րդ և 90-րդ րոպեին դարձել են Լինգարդն ու Մխիթարյանի փոխարեն փոխարինման դուրս եկած Լուկակուն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---