ՀՀ-ով Իրանից Վրաստան գազի արտահանումը մնում է օրակարգում 8 հունվարի 2018 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տարածքով Իրանից Վրաստան բնական գազի մատակարարման պայմանագրի կնքումը շարունակում է մնալ օրակարգում: Իրանական IRNA պետական գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է Իրանի նավթի նախարարի գազի հարցերով տեղակալ Համիդրեզա Արաքին: Նա ասել է, որ Իրանի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս երկրին գազ արտահանել բազմաթիվ երկրներ՝ այդ թվում Վրաստան: «Այս երկիր գազի արտահանման համար անհրաժեշտ է համապատասխան ենթակառուցվածքների առկայություն, խելամիտ սակագների սահմանում, ինչպես նաև համաձայնություն Հայաստանի կառավարության հետ ՝ երկրի տարածքով գազը Վրաստան հասցնելու համար», - ասել է Արաքին: Նրա խոսքով, եթե Հայաստանն ու Իրանը գան համաձայնության, մասնավոր հատվածը կարող է գազ գնել Իրանից և սկսել դրա մատակարարումը դեպի Վրաստան: 2017 թվականին Հայաստանն ու Իրանը պայմանավորվածություն են ձեռք բերել ավելացնել «Էլեկտրաէներգիա բնական գազի դիմաց» ծրագրի շրջանակում ՀՀ ներմուծվող բնական գազի ծավալները: Ավելի վաղ Իրանական գազի արտահանման ընկերության տնօրեն Սաիդ Թավաքոլին ասել էր, որ Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի մատակարարման համար երրորդ ցանցն է կառուցվում: Նոր էլեկտրական ցանցը շահագործման կհանձնվի 2019 թվականին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |