1 մարտի 2008 - 12:11 AMT
Ոստիկանությունը ցրում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքված հանրահավաքի մասնակիցներին
Ոստիկանության զորքերը սկսել են ցրել հանրահավաքի մասնակիցներին, որոնք հավաքվել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Տեղի ունեցավ բախում ոստիկանության եւ ընդդիմության միջեւ: Ավելի վաղ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքվել էր ընդդիմադիր տրամադրված հանրահավաքի մասնակիցների մի խումբ: Այնտեղ նրան դիմավորել են ոստիկանության ջոկատները, որոնք դիմել են նրանց ցրվելու խնդրանքով: Հանրահավաքի մասնակիցների մի մասը, որոնց ցրել էին Երեւանի Ազատության հրապարակից, կենտրոնական փողոցներով ուղղվել են դեպի Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրահավաքի մասնակիցները պահանջել են իրենց իրավունքների վերականգնում, իսկ այն որ ուղղվել են դեպի Ֆրանսիայի դեսպանատուն, հիմնավորել են նրանով, որ «նրանք չեն համարձակվի ծեծի ենթարկել նրանց դեսպանատան աշխատակիցների աչքի առաջ: Հավաքվածները վանկարկում էին` «Լեւոն», «Միացում»: Դեսպանատան շենքը շրջապատված է հատուկ նշանակության ջոկատի ուժերով, երթեւեկությունը հարակից փողոցներով մասնակիորեն փակ է:

Ոստիկանությունը դիմել է ընդդիմության հանրահավաքի մասնակիցներին ցրվելու առաջարկով, քանի որ հակառակ դեպքում ստիպված են լինելու ուժ կիրառել: Հավաքվածների թվում են վիրակապված ձեռքերով եւ գլխով մարդիկ:

Գործնականում կասեցված է երթեւեկությունը դեսպանատան մերձակա փողոցներում: Հանրահավաքի մասնակիցներից մեկը վատ է զգացել, ժողովրդի խմբվածության պատճառով նրան դժվարությամբ են դուրս բերել եւ նստեցրել շտապ օգնության մեքենա, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:

Շաբաթ օրը առավոտյան 6:20-ին սկսված իրավապահ մարմինների գործողությունը դիմադրության է հանդիպել հանրահավաքի մասնակիցների կողմից, սակայն ոստիկանության հետագա գործողությունները մահակների կիրառմամբ ստիպել են մարդկանց ցրվել, կան տուժածներ: Ներկայումս Ազատության հրապարակը լիովին շրջապատված է ոստիկանության եւ հատուկ նշանակության զորքերի կողմից:

Ընդդիմության առաջնորդներից մեկը` Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որ գտնվում էր Ազատության հրապարակում, տեղափոխվել է Երեւանի իր առանձնատունը Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձնական պահակազորի ուղեկցությամբ:

Ներկայումս Տեր-Պետրոսյանի առանձնատունը վերցված է կրկնակի շրջափակման մեջ: