12 ամսում վարկերի ծավալն աճել է 11%-ով 8 հունվարի 2018 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը 2017 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է 2,565 տրլն դրամ։ Ազգային վիճակագրական ծառագյության տվյալների համաձայն՝ այն 2,2%-ով աճել է հոկտեմբեր ամսվա և մոտ 11,5%-ով 2016-ի նոյեմբերի նկատմամբ։ Արտարժույթով վարկերը կազմել են տրամադրված ընդհանուր վարկերի ծավալի 58,9%-ը, որից 18%-ը կարճաժամկետ վարկեր են (1,509 տրլն դրամ) , իսկ մոտ 81%-ը՝ երկարաժամկետ։ Դրամով տրամադրված վարկերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են ընդհանուրի մոտ 34%-ը, որից երկարաժամկետ են 85%-ը, կարճաժամկետ՝ 14%-ը (891,6 մլրդ դրամ)։ Բանկերի ժամկետանց վարկերը կազմել են ընդհանուր վարկերի 1,5%-ը: Բանկերում բնակչությունից ներգրաված ավանդների մնացորդը 2017-ի նոյեմբերի վերջին կազմել է 1,282 մլն դրամ, ինչը 1%-ով աճել է հոկտեմբերի նկատմամբ, իսկ 2016-ի համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ՝ 15,4 %-ով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |