Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության հրապարակ է բացվել

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության հրապարակ է բացվել

PanARMENIAN.Net - Ուրուգվայի Պունտա դել Էստե քաղաքում Հայաստանի Հանրապետության հրապարակ է բացվել

Հրապարակի կենտրոնում տեղադրվել է քանդակագործ Գոռ Դավթյանի հայ կնոջ կերպարը մարմնավորող արձանը, որը քաղաքին է նվիրաբերվել որպես երախտագիտության նշան Հայաստանի պատվին հրապարակ անվանակոչելու համար, գրում է Prensa Armenia-ն:

Նախագծի հեղինակն է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը Մալդոնադոյի իշխանությունների հետ համատեղ, ըստ բանաձևի, որն ընդունվել է 1915-ի դեկտեմբերին: Հրապարակի բացման արարողությանը մասնակցել են Մալդոնադոյի դեպարտամենտի ղեկավար Անդրես Անտիա Բերենսը, Պունտա դել Էստեի քաղաքապետ Անդրես Ջաֆիֆը, Ուրուգվայի զբոսաշրջության նախարար Լիլիամ Քեշիշյանը, Արգենտինայում, Չիլիում և Պերուում ՀՀ դեսպան Էսթեր Մկրտումյանը, ՀԱԵ Ուրուգվայի թեմի առաջնորդ Հակոբ Քելենջյանը և Ուրուգվայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչներ:

Հրապարակը բացվել է ի նշանավորումն Ուրուգվայի և ՀՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձի և Ուրուգվայի հայ համայնքի ձևավորվամն 100-ամյակի:

 Ուշագրավ
«Կանգնած ենք սարի պես, մինչև վերջ կանգնելու ենք»,- ասել է նա
Ըստ քաղխորհրդի՝ Արցախի միջազգային ճանաչումը և բնակչության ինքնորոշումը հակամարտության միակ մշտական լուծումն են
Ցույցի մասնակիցները պատրաստվում են շարժվել Եվրապարլամենտ
ՄԻԵԴ-ը բացառել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի գործով վճռի վերանայման հնարավորությունը