Իսպանիայում «մահացած» մարդն ուշքի է եկել դիահերձարանում 9 հունվարի 2018 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Իսպանական բանտերից մեկի կալանավորն ուշքի է եկել հիվանդանոցի դիահերձարանում, որտեղ հայտնվել է այն բանից հետո, երբ 3 բժիշկ հաստատել է նրա մահը: Գոնսալո Մոնտոյա Խիմենեսն իր պատիժը կրում էր Աստուրիա գավառի բանտում: Նա ուշքի է եկել մարմինը հերձելուց մի քանի ժամ առաջ, գրում է BBC-ին իսպանական ԶԼՄ-ների վրա հղումով: Ըստ նրա ընտանիքի անդամների, Խիմենեսի մարմնին արդեն առկա էին դիահերձումից առաջ արվող նշանները: «Նրան պատրաստել էին հերձման»,-ասել են նրանք տեղական La Voz de Asturias թերթին տված հարցազրույցում: Այժմ այդ անձը բժիշկների հսկողության տակ է: Ենթադրվում է, որ Խիմենեսի մոտ գրանցվել է կատալեպսիայի նոպա, ասել են հիվանդանոցում իսպանական Telecinco հեռուստաալիքին: Կատալեպսիայի ժամանակ մարդու մոտ կենսագործունեության ֆունկցիաներն այնքան են դանդաղում, որ երբեմն նա մահացած է թվում: Սակայն ախտորոշումը դեռևս պաշտոնական հաստատում չի ստացել: Չկայացած մահն արձանագրել էր բանտում աշխատող 3 բժիշկ: Նրանք կարգադրել էին, որ կալանավորի մարմինը տեղափոխվի Օվիեդոյի դատական բժշկության դիահերձարան՝ հետագա զննության և մահվան պատճառն ախտորոշելու համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի |