1 մարտի 2008 - 14:51 AMT
Ֆրանսիայի դեսպանատան շենքի մոտ են բերվել ռազմական տեխնիկա եւ ջրցան մեքենաներ
Երեւանում Իտալիայի եւ Ֆրանսիայի դեսպանատան շենքերի մերձակա փոքր հրապարակում ուժեղացվում է հատուկ նշանակության ուժերի եւ տեխնիկայի առկայությունը, իսկ Լ.Տեր-Պետրոսյանի կողմնակիցները շարունակում են հավաքվել: Մասնավորապես, այստեղ են բերվել երկու ջրցան մեքենաներ, զրահամեքենա, անհամար այլ հատուկ մեքենաներ, ավելացվում է հատուկ նշանակության ջոկատների քանակը` ներկայումս այն հասնում է 300 հոգու դեսպանատների մոտ եւ նույնքան ոստիկանական զորքերի ներկայացուցիչներ ցուցարարների թիկնունքում: Վերջիններս ոչ մի պահանջ չեն ներկայացնում, այլ շարունակում են կարգախոսներ վանկարկել: Ըստ չհաստատված տեղեկությունների, վաղ առավոտյան Ազատության հրապարակում անցկացվող նստացույցը ցրելու ընթացքում երիտասարդ է զոհվել:

Իրադարձությունների վայրում շարունակում են հավաքվել բողոքավորները: Նրանք, երեք տրոլեյբուսներով փակել են Արշակունյաց պողոտան, վերածելով այն բարիկադի: Այստեղ է գտնվում նաեւ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, «ժառանգության» անդամ Զարուհի Բոստանջյանը, ազատության մեջ գտնվող Տեր-Պետրոսյանի կողմնակից Տիգրան Հակոբյանը եւ այլոք, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: