Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը նվազել է 4%-ով

Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը նվազել է 4%-ով

PanARMENIAN.Net - 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է մոտ 4%-ով:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ եթե 2016-ին 11 ամսում այն կազմել 836,1 մլն դրամ, ապա 2017-ի հաշվետու ժամանակահատվածում՝ 811,7 մլն դրամ:

Հունվար-նոյեմբերին մոտ 8%-ով նվազել է բուսաբուծության արտադրանքը: Անասնաբուծությունն ու ձկնորսական համախառն արտադրության ծավալներն աճել են՝ համապատասխանաբար 2%-ով և 0,2%-ով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---