Արամյան. 2018-ին պետպարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կարող է 1%-ով նվազել

Արամյան. 2018-ին պետպարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կարող է 1%-ով նվազել

PanARMENIAN.Net - 2018 թվականին ՀՀ պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կնվազի 1%-ով: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նրա խոսքով՝ 2017 թվականին իրականացվել է հարկաբյուջետային կոնսոլիդացիա՝ ուղղված պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշի աճի դանդաղեցմանը. հնարավոր է եղել նշված ցուցանիշի աճի տեմպը կրկնակի դանդաղեցնել:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանի պետական պարտքը 2017 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել է 3,102 տրլն դրամ կամ $6,404 մլրդ, որից 2,477 տրլն դրամը կամ $5,115 մլրդ-ը կազմում է արտաքին պարտքը:

2017 թվականին պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 58,8%, ինչը 2,2%-ով բարձր է 2016 թվականի ցուցանիշից:

«Պետական պարտքի մասին» օրենքով՝ պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չպետք է գերազանցի ՀՀ նախորդ տարվա ՀՆԱ-ի 60%-ը: Եթե պարտքը գերազանցում է այս ցուցանիշը, ապա հաջորդ տարվա պետբյուջեի պակասուրդը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի վերջին երեք տարիների ծավալների միջին ցուցանիշի 3%-ը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---