Հայտնի երգչուհի Ջոս Սթոունը տպավորված է հայկական գինու համով

Հայտնի երգչուհի Ջոս Սթոունը տպավորված է հայկական գինու համով

PanARMENIAN.Net - Հանրահայտ բրիտանացի ջազ երգչուհի Ջոս Սթոունը Pop Matters միջազգային առցանց ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ հնարավորության դեպքում անպայման պետք է փորձել հայկական գինին:

Պատասխանելով հարցին, թե բազմաթիվ երկրներում լինելուց հետո ինչն է, որ կցանկանար միշտ իր հետ լիներ, երգչուհին առանձնացրել է հայկական գինին:

«Հայաստանում գինի փորձեցի, որը մատուցվեց կերամիկական կուժով: Դա շատ բնորոշ է այդ տարածաշրջանին: Հնարավորության դեպքում անհրաժեշտ է անպայման փորձել այդ գինին: Ցավոք ես, միշտ չէ, որ կարող եմ գինի խմել, քանի որ չեմ խմում ելույթի նախորդ օրը», - ասել է երգչուհին:

Ջոս Սթոունը Հայաստան է այցելել 2016 թվականի հոկտեմբերին՝ որպես «Երևան Ջազ Ֆեստ» միջազգային փառատոնի հյուր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---