Տաջիկստանը պատրաստվում է օդային հաղորդակցություն հաստատել Հայաստանի հետ

Տաջիկստանը պատրաստվում է օդային հաղորդակցություն հաստատել Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - Տաջիկստանի կառավարությունը հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ օդային հաղորդակցություն հաստատելու ուղղությամբ: Այս մասին գրում է News.tj լրատվական կայքը:

Հայաստանի և Տաջիկստանի կառավարությունների միջև օդային հաղորդակցության վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել էր 2017 թվականի հունիսի 14-ին:

Երկրի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է հայկական կողմին տեղեկացնել Տաջիկստանի կողմից՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:

2017-ի հունիսին նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: Այցի ընթացքում նախագահները պայմանավորվել էին քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև ուղիղ չվերթների իրականացման ուղղությամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---