Վերսաչեների ընտանիքը բողոքել է Ջաննի Վերսաչեի մասին սերիալից (վիդեո)

Վերսաչեների ընտանիքը բողոքել է Ջաննի Վերսաչեի մասին սերիալից

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ մոդելավորող Վերսաչեների ընտանիքը հայտարարել է, որ որևէ կերպ չի մասնակցել և հավանություն չի տվել Ջաննի Վերսաչեի մասին պատմող «Ամերիկյան հանցագործության պատմությունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանմանը:

Ինչպես հայտնում է Harper's Bazaar-ը, Վերսաչեների ընտանիքը հայտարարել է նաև, որ հավանություն չի տվել գրքին, որի հիմնա վրա սերիալը նկարահանվել է:

Հեռուստասերիալը պատմում է համաշխարհային նորաձևության ամենաազդեցիկ դեմքերից մեկի՝ Ջաննի Վերսաչեի սպանության մասին: Դոնաթելա Վերսաչեի դերում Պենելոպե Կրուսն է, դերասանական կազմում ընդգրկված է նաև երգիչ Ռիկի Մարտինը, ով մարմնավորում է Ջանիի ընկերոջը՝ Դը Ամիկոյին: Սերիալի ռեժիսորը Ռայան Մրֆին է, ով նաև «Ամերիկյան սարսափ պատմության» ( American Horror Story) ստեղծողն է:

Սերիալի պրեմիերան կայանալու է հունվարի 17-ին FX հեռուստաընկերության եթերում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---