Գիտնականներ. Ֆիզիկական վարժությունները երկարացնում են կյանքը10 հունվարի 2018 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Ֆիզիկական վարժություններն օգնում են պայքարել սիրտանոթային համակարգի ծերացման դեմ և նվազեցնում են վաղաժամ մահվան վտանգը: Նման եզրակացության են եկել Տեխասի համալսարանի Հարավարևմտյան բուժկենտրոնի սրտաբանները: Հետազոտությանը մասնակցել է միջին տարիքի ավելի քան 50 մարդ: Կամավորները բաժանվել են խմբերի, որից մեկի անդամները 2 տարի զբաղվել են ակտիվ ֆիզիկական վարժանքներով, իսկ մյուս խմբի անդամները՝ յոգայով: Մարզումները կատարվել են շաբաթական 4-5 անգամ, տևել են 30 րոպե, բացառությամբ 1-ժամանոց զբոսանքների, կամ աէրոբիկայի, թենիսի պարամունքներին և հեծանիվ վարելուն, որոնք նույնպես 1 ժամ են տևել: Առաջին 3 ամսում միջին ինտենսիվության մարզումներ են իրականացվել, իսկ 10 ամիս անց՝ բարձր, գրում է Lenta.ru-ն: Պարզվել է, որ առաջին խմբի մարդկանց մոտ 18%-ով բարելավվել է թթվածնի սպառումը ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, իսկ սրտի ձախ փորոքի մկանի ճկունությունն ավելացել է 25%-ով: Ըստ գիտնականների, առավելագույն օգուտ քաղելու համար կանոնավոր ֆիզիկական վարժանքները հարկավոր է սկսել մինչև 65 տարեկանը: Նստակյաց կյանքը նպաստում է սրտամկանի ռիգիդության, ինչը հանգեցնում է հիպերթենզիայի և արյան վատ շրջանառության: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |