10 հունվարի 2018 - 12:01 AMT
«Բարսելոնան» սպառել է տրանսֆերների համար ամբողջ գումարը

120 միլիոն եվրոն, որը «Բարսելոնան» ծախսեց Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերի վրա, սպառել են կատալոնական ակումբի ֆինանսական միջոցները:

Հաշվի առնելով բրազիլացու տրանսֆերը՝ կատալոնացիներն ընթացիկ խաղաշրջանում 312 մլն եվրո են ծախսել Դեմբելեի (105 մլն), Պաուլինյոյի (4 մլն), Սեմեդուի (30,5 մլն), Դեուլոֆեի (12 մլն) և Մարլոնի (5 մլն) տեղափոխման վրա, գրում է Eurosport-ը Marca-ի վրա հղումով:

Առաջիկայում, բրազիլացի պաշտպան Յերի Մինայի տրանսֆերից հետո այդ գումարը կավելանա ևս 12 մլն եվրոյով:

Չնայած, որ ակումբը 222 մլն եվրոյով վաճառեց Նեյմարին ՊՍԺ-ին, «Բարսելոնայի» պարտքը վերջին տարում հասել է 300 մլն եվրոյի:

Ակումբի համար նոր հովանավորների որոնումները բարդացել են Կատալոնիայում ստեղծված բարդ քաղաքական իրավիճակի պատճառով: Եթե կատալոնացիները մի ելք չգտնեն ծանր ֆինանսական դրությունից մինչև խաղաշրջանի ավարտը, ապա «Քամփ Նոուի» վերակառուցման աշխատանքները 2018-ին չեն մեկնարկի: