ԶԼՄ-ներ. Օզբիլիսն առաջարկ է ստացել Նիդերլանդներից10 հունվարի 2018 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Թուրքական «Բեշիկթաշի» աջ կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը Նիդերլանդներից առաջարկություն է ստացել: Այս մասին գրում է թուրքական մամուլը: Արազ Օզբիլիսը թուրքական ակումբի հետ 4,5 տարվա պայմանագիր է ստորագրել 2016 թվականի հունվարին: Այնուհետև ֆուտբոլիստը տեղափոխվել է իսպանական Rayo Vallecano, կես տարի անց դարձյալ վերադարձել «Բեշիկթաշ»: Futbol Arena-ի համաձայն՝ ակումբի հայ ֆուտբոլիստն ու դարպասապահ Դենիս Բոյկոն չեն ընդգրկվել Անթալիայի մարզումներին և նախազգուշացվել են, որ նոր ակումբներ փնտրեն իրենց համար: Նրանց նաև ասել են, որ պետք է ինքնուրույն մարզվեն, ինչը FIFPro-ի (ֆուտբոլիստների միջազգային ասոցիացիա) կանոնադրության կոպիտ խախտում է: Օզբիլիսի այլ ակումբ տեղեփոխության ժամկետները դեռևս հայտնի չեն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |