2017-ին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 20.6%-ով10 հունվարի 2018 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականին կազմել է 2.553.914 մարդ, որը 20.6%-ով գերազանցում է 2016-ի ցուցանիշը: 2017-ի դեկտեմբեր ամսին Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 206.649 մարդ՝ 2016-ի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 7.9%-ով: 2017-ի դեկտեմբերին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 192.482 մարդ՝ 1.8%-ով գերազանցելով 2016-ի նույն ամսվա ցուցանիշը: 2017-ին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 2.448.250 մարդ՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 16.3%-ով: «Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականին բեռնափոխադրումը կազմել է 22.324 տոննա ապրանք, որը 22.1%-ով գերազանցում է 2016 թվականի ցուցանիշը: «Շիրակ» օդանավակայանում 2017 թվականին ուղևորահոսքը կազմել է 105.664 մարդ, իսկ 2016 թվականին ուղևորհաոսքը կազմել է 12.421 մարդ: 2017 թվականի դեկտեմբեր ամսին «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 14.167 մարդ, մինչդեռ 2016 թվականի նույն ամսին այն կազմել է 2.557 մարդ, հայտնում էՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը: «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականին, 2016 թվականի համեմատ, 18%-ով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ապրիլի 24–ի առավոտյան՝ ժամը 8:30-ից 11:00-ն մուտքը Ծիծեռնակաբերդ փակ կլինի Ապրիլի 23–ին և 24–ին մի շարք փողոցներ փակ կլինեն Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան ճանապարհը` հաջակցություն տավուշցիների «Որտեղ ակցիա լինի՝ մասնակցելու ենք, չսարքենք սա քաղաքական թեմա», - հայտարարել են ցուցարարները Էրդողանը՝ ՀՀ–ին․ Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ, նոր ճանապարհային քարտեզի ժամանակն է «Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում, անհիմն անգիրները մի անկյունում թողնելու ժամանակն է»,–ասել է նա Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ պաշտպանական գործակցության հարցեր է քննարկել Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը |