National Geographic. Լուսանկարելով անիրական կյանքն Արագած լեռան վրա10 հունվարի 2018 - 18:53 AMT PanARMENIAN.Net - National Geographic ամսագիրը պատմել է բրիտանացի լուսանկարիչ Թոբի Սմիթի Հայաստան կատարած ճամփորդության մասին: Լուսանկարիչը եղել է Արագած լեռան վրա, որը գտնվում է կլիմայական փոփոխությունների բացասական ազդեցության տակ, դրա գագաթներին սառույցները հալվում են աստիճանաբար: Սմիթը ծրագրավորում էր Հայաստան գալ ամռանը, երբ Արագած մագլցելու համար նպաստավոր եղանակ կլիներ, սակայն ուղևորությունը տեղի ունեցավ նոյեմբեր ամսին: Նա հասել է Արագածի գագաթ երկու ժամում: Թոբի Սմիթն իր «Երկինք և երկիր՝ Արագածի վրա» նախագիծն իրականացրել է, քանի որ հաղթել է Արմերիաբանկի «Բացահայտիր Հայաստանը» դրամաշնորհային ծրագրում: Տարին երկու անգամ շնորհվող դրամաշնորհը կազմում է $3000 և կարող է օգտագործվել դեպի Հայաստան և երկրի ներսում ճանապարհորդելու, այստեղ ապրող մարդկանց, մշակույթը և բնաշխարհը լուսանկարելու համար:
Սմիթը լուսանկարել է գագաթին տեղադրված սառցակալած խաչը: Այդ լուսանկարը նրա ամենասիրելին է, քանի որ արտացոլում է Հայաստանի խորհրդավորությունը: «Լեռն արտասովոր ուժով միավորում է տարբեր մարդկանց: Արագածից սկսվող լեգենդները հասնում են այն մարդկանց ջերմ սրտերին ու մտքերին, որոնք այս երկիրն անվանում են տուն»,- գրում է ամսագիրը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |