ԵԽ գլխավոր քարտուղարը մտահոգված է Հայաստանում ստեղծված իրավիճակով

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսն այսօր հայտարարել է, որ «չափազանց մտահոգված է այսօր առավոտյան Երեւանում անվտանգության ուժերի կողմից ձեռնարկված ցուցարարներին ցրելու գործողության ընթացքում վիրավորների մասին հաղորդագրությունների կապակցությամբ»: Թերի Դեւիսը հայտարարել է, որ «եթե դրանք հաստատվեն, բոլոր հաղորդագրություններն ուժի չափազանցված կրառման մասին պետք է լիարժեքորեն ուսումնասիրվեն»: Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը հայտարարել է նաեւ հետագա բռնությունը թույլ չտալու կարեւորության մասին:



«Ես նաեւ անհանգստացած եմ հաղորդագրություններով այն մասին, որ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը գտնվում է տնային կալանքի տակ: Եթե դա իրոք այդպես է, ապա նա պետք է անհապաղ ազատ արձակվի: Եթե նա մեղադրվում է հանցագործություն կատարելու համար, ապա նրան պետք է պատշաճ կերպով մեղադրանք առաջադրվի:



Ժողովրդավարական երկրում դուք չեք կարող կամայականորեն ձեռրբակալել քաղաքական ընդդիմախոսներին, - հայտարարել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---