ՄԻԵԴ-ը բավարարել է Դանիայում ՀՀ դեսպան Արզումանյանի հայցն ընդդեմ ՀՀ-ի11 հունվարի 2018 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավուքնների եվրոպական դատարանը հունվարի 11-ին հրապարակել է «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով բավարարել է ներկայումս Դանիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանի հայցն ընդդեմ ՀՀ-ի: ՀՀ նախկին արտաքին գործերի նախարար և «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման առաջնորդ Ալեքսանդր Արզումանյանը ձերբակալվել էր 2007 թվականին`փողերի լվացման կասկածանքով։ Նույն թվականին դատարանի որոշմամբ կալանավորվել էր: Արզումանյանն ազատ էր արձակվել 2007-ի սեպտեմբերին և դիմել էր ՄԻԵԴ՝ բողոքարկելով իր կալանավորման որոշումը: ՄԻԵԴ-ն այս գործով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ և 3-րդ հոդվածների խախտում է արձանագրել: Եվրոպական դատարանի վճռով ՝ Հայաստանի կառավարությունը, որպես բարոյական վնասի փոխհատուցում, Ալեքսանդր Արզումանյանին կվճարի €2000, ևս €500` դատական ծախսերի փոխհատուցման համար: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |