ՀՀ-ն ու Տաջիկստանն առանց վիզաների ռեժիմ են սահմանել

ՀՀ-ն ու Տաջիկստանն առանց վիզաների ռեժիմ են սահմանել

PanARMENIAN.Net - ՀՀ և Տաջիկստանի քաղաքացիների փոխայցելություններն առաջիկայում կիրականացվեն առանց մուտքի արտոնագրերի: «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը դրական եզրակացություն է սատցել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում:

Նախագծի հիմնական զեկուցող արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը տեղեկացրեց, որ համաձայնագիիրը ստանդարտ փաստաթուղթ է և սահմանում է, որ Հայաստանի քաղաքացիները կարողանան առանց վիզայի մուտք գործել Տաջիկստան, իսկ Տաջիկստանի քաղաքացիներն էլ՝ Հայաստան, հայտնում է Aysor.am-ը:

«Կես տարվա ընթացքում քաղաքացին կարող է անընդմեջ մնալ այդ երկրում, բայց ոչ ավել քան 90 օր», - ներկայացրեց Քոչարյանը:

Համաձայնագրի նախագծին հանձնաժողովի անդամները չընդդիմացան, և փաստաթուղթը կընդգրկվի փետրվարի 15-ին մեկնարկելիք ԱԺ նիստի օրակարգում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---