Քրգործերի հետևանքով պետբյուջե 8,5 մլրդ դրամ է վերադարձվել

Քրգործերի հետևանքով պետբյուջե 8,5 մլրդ դրամ է վերադարձվել

PanARMENIAN.Net - 2017 թվականին ավարտված քրեական գործերով պետական բյուջե է վերականգնվել 8,5 մլրդ դրամ, ինչը 4,6 մլրդ դրամով կամ 85,3%-ով ավելի է 2016-ի ցուցանիշից: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին նախագահ Սերժ Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում հայտնել է կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:

Ըստ ՊԵԿ նախագահի՝ հարկատուների գործունեության տեսչական ընթացիկ հսկողությունը տեղափոխվել է էլեկտրոնային հարթակ:

Օրենսդրական դաշտի բարեփոխումներից ՊԵԿ նախագահն առանձնացրել է արտադրական նշանակության մեքենաների, սարքավորումների և հումքի ներմուծումն ԱԱՀ-ից ազատելու նախաձեռնությունը:

Վարդան Հարությունյանն ընդգծել է, որ 2000 ինքնազբաղված անձինք ազատվել են հարկերից, իսկ հարկային համաներում նախատեսող օրենքներով հարկ վճարողներն ազատվել են տույժերից ու տուգանքներից՝ հաշվարկներն ինքնուրույն ճշգրտելու դեպքում:

Կոմիտեի ղեկավարի հավաստմամբ՝ մինչև 20 մլն դրամի հայտերի հիման վրա արտահանողներին ԱԱՀ-ի գումարները վերադարձվել են ընդամենը 4 օրվա ընթացքում և առանց ուսումնասիրության:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---