Շարմազանով. ՀՀԿ-ն նախագահի թեկնածուի հարցը կքննարկի փետրվարին

Շարմազանով. ՀՀԿ-ն նախագահի թեկնածուի հարցը կքննարկի փետրվարին

PanARMENIAN.Net - ՀՀԿ-ն նախագահի թեկնածուի հարցը կքննարկի փետրվարին: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ Գործադիր մարմնի հունվարի 11-ի նիստից հետո, որտեղ ամփոփվել է 2017 թվականի քաղաքական տարին:

«Նիստում քննարկել ենք 2018 թվականի առաջին եռամսյակի անելիքները»,-հավելել է նա, հայտնում է Aysor.am-ը: Նա նշել է, որ քննարկվել է ՀՀԿ-ի անելիքները Ազգային ժողովում: «Քննարկել ենք նաև ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարցեր»,-ասել է Շարմազանովը:

«Նախագահի թեկնածուի հարցը կքննարկի փետրվարին: Աստիճանաբար քննարկումները կսկսենք հաջորդ շաբաթվա ընթացքում, դեռևս ՀՀԿ-ն պաշտոնական քննարկում չի սկսել, նախաքննարկման փուլում ենք»,-ասել է Էդուարդ Շարմազանովը:

«Ամեն ինչ իր ժամանակին, հերթին, մենք նորմալ, մանրամասն կքննարկենք և կներկայացնեք, բայց կարծում եմ, որ ՀՀ նախագահի պաշտոնում կներկայացնենք մի թեկնածուի, որը կունենա շատ լուրջ կենսագրություն ու շատ լուրջ հետք ու նաև անելիք»,-ասաց նա:

Անդրադառնալով այն հարցին, թե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը համապատասխանո՞ւմ է այդ կերպարին՝ ՀՀԿ խոսնակն ասել է, որ նա արդեն հերքել է, թե ցանկություն ունի դառնալու ՀՀ նախագահ:

«Մենք հարգում ենք Գագիկ Հարությունյանի որոշումը»,-ասել է նա:

2018 թվականին ավարտվում են գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորություններն, որից հետո ՀՀ-ն անցնում է խորհրդարանական կառավարման՝ վարչապետի լայն իրավասություններով:

Ըստ նոր Սահմանադրության ՀՀ նախագահին ընտրելու է Ազգային ժողովը՝ 7 տարի ժամկետով: Նախագահ կդառնա այն թեկնածուն, որին կհաջողվի ստանալ պատգամավորների ընդհանուր թվի ձայների երեք քառորդը՝ այսինքն 105 հնարավորից առնվազն 79 քվե։ Եթե նախագահ չընտրվի, կանցկացվի ընտրության երկրորդ, երրորդ փուլ։ Նախագահի թեկնածուին պետք է առաջադրի առնվազն 27 պատգամավոր:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---