ՌԴ-ում մասնավոր անձն առաջին անգամ էլեկտրակայան է գնել մայնինգի համար12 հունվարի 2018 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում մասնավոր ներդրողն առաջին անգամ էլեկտրակայաններ է գնել կրիպտոարժույթի մայնինգի համար: Գործարար Ալեքսեյ Կոլեսնիկը Վիկտոր Վեկսելբերգի «Տ Պլյուսից» 2 փորք ՋԷԿ է գնել Պերմի շրջանում և Ուդմուրտիայում, որոնց հիման վրա կարելի է ստեղծել դատա-կենտրոն և մայնինգային ֆերմա, գրում է «Կոմերսանտը»: Կոլեսնիկը հաստատել է, որ դիտարկում է կրիպտոարժույթի մայնինգի տարբերակը, բայց ավելի շուտ Ուդմուրտիայի հարթակում, մինչդեռ հիմնականա նախագիծը՝ դատա-կենտրոնի ստեղծումն է: «Հեռանկարում կա դատա-կենտրոնը զարգացնելու գաղափար՝ դա միայն մայնինգը չէ: Մինչդեռ կա Յարովայի օրենքը, որի համաձայն տեղեկատվությունը պետք է պահվի ՌԴ-ում, իսկ դատա-կենտրոնը սովորական սենյակ է սերվերների համար»,-ասել է Կոլեսնիկը: Պարբերականը նշում է, որ Կոլեսնիկի պլաններին կարող է խանգարել կայանների ցածր արդյունավետությունը, քանի որ, ըստ վերլուծաբանների, վառելիքի ծախսը այնտեղ 1,5 անգամ ավելի է, քան միջինը ՌԴ էներգահամակարգում ՌԴ ֆինանսների նախարարությունը նոր է սկսել մշակել կրիպտոարժույթի մասին օրենքը: Իսկ 2015-ի սեպտեմբերի 1-ից սերվերները, որտեղ պահվում են ՌԴ քաղաքացիների անձնական տվյալները, պետք է գտնվեն բացառապես ՌԴ տարածքում: Իսկ 2018-ի հուլիսի 1-ից հակաահաբեկչական «Յարովայայի փաթեթով» ինտերնետ ընկերությունները պարտավոր կլինեն պահելու տեղեկատվությունը տվյալների ընդունման և փոխանցման մասին առնվազն 1 տարի, իսկ կապի օպերատորները՝ 3 տարի: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Միրզոյանը Կատարի իր պաշտոնակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման զարգացումները Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին |