«Ջրի ձևը»՝ Կինոքննադատների մրցանակի հաղթող

«Ջրի ձևը»՝ Կինոքննադատների մրցանակի հաղթող

PanARMENIAN.Net - Մեքսիկացի ռեժիսոր Գիլյերմո դել Տորոյի «Ջրի ձևը» (Shape of Water) ֆիլմը Կալիֆորնիայի Սանտա Մոնիկա քաղաքում տեղի ունեցած «Քննադատների ընտրության կինոմրցանակ» (Critics' Choice Awards 2018) կինոմրցանակաբաշխությունում լավագույն ֆիլմ է ճանաչվել: Այս մասին գրում է ամերիկայն Deadline կայքը:

Գիլյերմո դել Տորոն՝ «Ջրի ձևը» ֆիլմի համար լավագույն ռեժոսոր էր ճանաչվել «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխության 75-րդ արարողությանը:

Ֆիլմը ռեկորդային թվով մրցանակի է արժանացել երեկոյի ընթացքում, իսկ Գիլյերմո դել Տորոն ճանաչվել է լավագույն ռեժիսոր:

Լավագույն դերասան է ճանաչվել Գերի Օլդմանը` «Ամենամութ ժամը» (Darkest Hour) ֆիլմից, լավագույն դերասանուհի՝ Ֆրենսիս Մքդորմանդը «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» (Three Billboards Outside Ebbing, Missouri) ֆիլմից:

Երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Սեմ Ռոքվելը («Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի»): Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել Էլիսոն Ջենին («Ես, Տոնյա», I, Tonya):

Հեռուստատեսային ֆիլմի լավագույն դերասան է ճանաչվել Յուվեն Մքգրեգորը («Ֆարգո», Fargo), Նիկոլ Քիդմանը («Մեծ փոքր ստեր», Big Little Lies) հաղթել է «Հեռուստատեսային ֆիլմի լավագույն դերասանուհի» անվանակարգում:

«Լավագույն թոք շոու» անվանակարգում հաղթել է Jimmy Kimmel Live! հաղորդումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---