HBO-ն պարզաբանել է` ինչու «Գահերի խաղը» 2019-ից շուտ չի ցուցադրվի

HBO-ն պարզաբանել է` ինչու «Գահերի խաղը» 2019-ից շուտ չի ցուցադրվի

PanARMENIAN.Net - HBO-ի ծրագրերի տնօրեն Քեյսի Բլոյսը պարզաբանել է, թե ինչու «Գահերի խաղը» սերիալը չի վերադառնա 2019-ից շուտ:

Ըստ Բլոյսի, շոուի հեղինակներ Դևիդ Բենիոֆին և Դենիել Բրետտին լրացուցիչ ժամանակ է պահանջվում բարձարգույն որակով վերջին 6 սերիան նկարահանելու համար, հայտնում է gazeta.ru-ն Entertainment Weekly-ի վրա հղումով:

Տնօրենը նշել է, որ «Գահերի խաղը», զարգանալով, ավելի լայնածավալ է դարձել, այդ թվում ճակատամարտերի և հատուկ էֆեկտների դրվագներում, իսկ նման բաների համար ժամանակ է պահանջում:

Բացի այդ, Բլոյսն ասել է, որ «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանը չի նախատեսվում օգտագործել նոր շոու սկսելու համար: Այժմ աշխատում են պոտենցիալ սփին-օֆֆերի վրա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Գահերի խաղը» ամերիկյան հեռուստասերիալի վերջին` 8-րդ եթերաշրջանը կհեռարձակվի 2019 թվականին: «Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից:Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---