2017-ին Ավստրիայում հարյուրավոր մահմեդականներ քրիստոնեություն են ընդունել

2017-ին Ավստրիայում հարյուրավոր մահմեդականներ քրիստոնեություն են ընդունել

PanARMENIAN.Net - Փախստականների հետ կապված ճգնաժամն օգուտ բերեց Ավստրիայի կաթոլիկ եկեղեցուն՝ բազմաթիվ մահմեդականներ դավանափոխ եղան՝ քրիստոնեություն ընդունելով:

2017-ին մկրտված 750 չափահաս անձանց երեք քառորդը մահմեդական երկրներից են եղել: Այդ մասին հունվարի 13-ին հայտարարել է Վիեննայի արքեպիսկոպոսի ներկայացուցիչը: Միայն Վիեննայում մկրտվել է 15 տարբեր ազգության 260 մարդ, գրում է Deutsche Welle-ն:

Ֆրեդերիկե Դոստալը, որը պատասխանատու է չափահասների մկրտության համար, ճշմարիտ չի համարում այն պնդումները, թե փախստականները դավանափոխ են լինում ապաստան ստանալու շանսերն ավելացնելու համար:

«Քանի որ Ավստրիայի կաթոլիկ եկեղեցին չի ցանկանում ձևական քրիստոնյաներ ունենալ, մենք շատ խիստ ենք մոտենում թեկնածուների ընտրությանը և մկրտվելու թույլտվությանը»,-ասել է նա: Առնվազն 1 տարի է տրվում մկրտությանը պատրաստվելու համար, այդ ընթացքում հարկավոր է կանոնավոր այցելել կրոնական պարապմունքները, ներկա լինել ժամերգություններին, հետևել քրիստոնյաների կյանքի նորմերին, մասնակցել բարեգործական միջոցառումներին:

2016-ին Եվրոպա է ժամանել 1,2 մլն ապաստան հայցող: Ավստրիան 5-րդ տեղում է Եվրոպայում փախստականների քանակով՝ այդ երկիրն ընդունել է 36 860 ներգաղթյալի: Հիմնականում Ավստրիա են ժամանել աֆղանցի փախստականներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---