Արամ Ա-ն Բեյրութի քաղաքապետի հետ քննարկել է քաղաքի զարգացման ծրագրերը

Արամ Ա-ն Բեյրութի քաղաքապետի հետ քննարկել է քաղաքի զարգացման ծրագրերը

PanARMENIAN.Net - Հունվարի 12–ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին այցելել է Բեյրութի քաղաքապետ Զիատ Շպիպը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Բեյրութի զարգացման առաջիկա ծրագրերը։

Շապիպին ուղեկցում էր Բեյրութի քաղաքապետարանի անդամ Արամ Մալյանը։

Վեհափառը իր զորակցությունն է հայտնել Բեյրութի զարգացմանը նպաստող ծրագրերին և աշխատանքներին, ասվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կայքէջում։

Հանդիպման ավարտին հյուրերը շրջել են կաթողիկոսարանի տարածքում և մոտիկից ծանոթացել Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսության առաքելությանը։

Բեյրութի քաղաքապետարանի հանձնաժողովում 3 հայ պատգամավոր կա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---