2017-ին Արցախի ՀՆԱ-ի կանխատեսվող աճը 15% է13 հունվարի 2018 - 15:05 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականին Արցախի ՀՆԱ-ի կանխատեսվող աճը 15% է: ԱՀ Ֆինանսների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Նրա խոսքով, դա ամենաբարձր ցուցանիշն է վերջին 10 տարում: «15% աճի 6%-ն ապահովվել է հանքարդյունաբերության հաշվին, իսկ մնացած 9%-ը՝ տնտեսության այլ ճյուղերի հաշվին, այդ թվում 2%-ը արդյունաբերության այլ ճյուղերի՝ էներգետիկայի, վերամշակվող արդյունաբերության, 1,5%-ը՝ շինարարության, 1,2%-ը՝ գյուղատնտեսության, մոտ 3,8%-ը՝ ֆինանսական ոլորտի հաշվին»,- ասել է Մարտիրոսյանը: Նախարարի խոսքով, տնտեսական աճին զուգահեռ գնաճ գրեթե չի արձանագրվել: 2018-ին պետական բյուջեի եկամուտները պլանավորվել են 101,5 միլիարդ դրամ՝ 2017-ի 94,9 մլրդ-ի փոխարեն: Պետբյուջեի սեփական եկամուտների պլանը կազմում է 45 մլրդ դրամ, ինչը 6,5 մլրդ-ով ավելի է 2017-ին ծրագրված ցուցանիշից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից |